211652_close_icon
views-count1925 դիտում article-date 22:38 15-05-2018

Գյումրի քաղաքի շենքերից մեկում փլուզում է տեղի է ունեցել. տուժածներ չկան. ԱԻՆ

Մայիսի 15-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 6 շենքում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է նախկին թիվ 7 ուսումնարանի չշահագործվող շենքի (4 հարկանի) հյուսիս- արևմտյան հատվածը (յուրաքանչյուր հարկից մոտ 25 քմ): Փլուզման հետևանքով փակվել է շենքի բակում գտնվող վագոն-տնակ (234/369) տանող ճանապարհը: Տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նմանատիպ նյութեր