27917 դիտում
16:19 15-05-2018
Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ՀՀԿ-ն հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին: Այս մասին Փաշինյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ ի պատասխան «[url=https://armenpress.am/arm/news/933560.html]Արմենպրես[/url]»-ի հարցին: «Կարծում եմ՝ այո, հավանություն կտա, ու մենք բնականոն կաշխատենք: Որևէ մեկը չպետք է քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»,-ասաց վարչապետը:
Արտահերթ ընտրությունների ժամկետների մասին հարցին ի պատասխան նա նշեց. «Կքննարկենք: Կարծում եմ՝ այս տարի»:
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ձևավորվել է կառավարությունը. այդ օրը նշանակված են եղել բոլոր նախարարներն ու փոխվարչապետները: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ՀՀԿ-ն 105 տեղ ունեցող խորհրդարանում ունի 58 մանդատ: Կառավարության ծրագրի ընդունման համար Փաշինյանին անհրաժեշտ է ձայներ ՀՀԿ-ից:
Նմանատիպ նյութեր
6763 դիտում
19:14 07-06-2018
Ազգային ժողովը հավանություն տվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին
2006 դիտում
19:34 31-05-2014
ՀՀԿ ԵԿ հավաքում քննարկվեցին ՀՀԿ 15-րդ համագումարի ուղերձներն ու կառավարության ծրագրին ԵԿ հնարավոր աջակցությունը
1330 դիտում
19:07 21-05-2014
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք