Շահեն Ավագյանն ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շահեն Ավագյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Վարչապետի որոշման, մանսավորապես, ասվում է, որ համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և հաշվի առնելով նախարարի առաջարկությունը, Շահեն Ավագյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։