211652_close_icon
views-count1987 դիտում article-date 17:08 15-05-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 14-ից 15-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու 6, յուրացման կամ վատնման 4, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման 2-ական ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1 դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 13 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր