Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան
Պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 13–ին հակառակորդի արձակած կրակոցից ծանր վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանը տեղափոխվում է Երևան:
«Նախորդ օրը վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը հենց հիմա տեղափոխվում է Երևան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողի վիճակը կայուն ծանր է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13–ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացած զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: