211652_close_icon
views-count532 դիտում article-date 23:58 18-05-2026

Դու չես կարող այդպես վարվել. կարևոր չէ՝ Կիլիան Մբապեն ես, թե մեկ ուրիշը․ Բեյլ

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն իր դժգոհությունն է հայտնել Կիլիան Մբապեի պահվածքի վերաբերյալ։ Ֆրանսիացի ռմբարկուն 36-րդ տուրի «Օվիեդոյի» դեմ հաղթական խաղից (2-0) հետո հասցրել էր քննադատել թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային:

«Միքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջ։ Կապ չունի՝ դու Կիլիան Մբապեն ես, թե մեկ ուրիշը։ Ես երբեք ցուցադրաբար չեմ դրսևորել ինձ ու չեմ ասել, որ չեմ դիտել մարզչի մամուլի ասուլիսները»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Sport.fr-ը։

Բեյլը մադրիդյան ակումբում անցկացրած 9 տարիների ընթացքում նվաճել է 16 տիտղոս։ Թեև նա բազմիցս խիստ քննադատությունների է արժանացել գոլֆի հանդեպ ունեցած իր մեծ սիրո պատճառով, սակայն երբեք հրապարակայնորեն չի հակադարձել և չի վիճարկել մարզիչների որոշումները։

Նմանատիպ նյութեր