43767 դիտում
16:45 14-05-2018
Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը Երևանում կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրերով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքեր տանիքների նորոգման ու ներկման, մուտքերի նորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքները:
Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ շարունակվում են «Զվարթնոց» օդանավակայանից Երևան մտնող ճանապարհահատվածի հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքի և Հրազդանի կիրճի բարեկարգման, կանաչապատման աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև 14 մանակապարտեզներում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ արդեն իսկ պատրաստ է հունիսի 1-ից մեկնարկող «Երևանյան ամառ» եռամսյա մշակութային ծրագիրն ու ժամանակացույցը, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը:
Խորհրդակցության ավարտին աշխատակազմի մշակույթի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես- մրցույթների մեկնարկին:
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
15:30 06-06-2016
Խիստ հսկողություն կսահմանվի մայրաքաղաքում ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ
Այս բաժնից
718 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
595 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
406 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը