211652_close_icon
views-count1000 դիտում article-date 15:30 06-06-2016

Խիստ հսկողություն կսահմանվի մայրաքաղաքում ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքներ: Ըստ այդմ, մինչ օրս մայրաքաղաքում վերանորոգվել է 176 մուտք. այս տարվա ծրագրով նախատեսված է նորոգել 891-ը: Նաև զեկուցվել է, որ, համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, արդեն իսկ կազմվել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման առաջիկա 3 տարիների ծրագիրը և ժամանակացույցը: Հանձնարարվել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակն ու հետևել սահմանված ժամկետների պահպանմանը: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն էլ զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է 8 դեպք, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը: Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի բացառման նպատակով տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 47 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները և խստացնել հսկողությունը մասնավորապես բացօթյա սրճարանների հարակից տարածքներում: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 6 դեպքի մասով: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 1 կրպակ: Զեկուցվել է նաև, որ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների տարածքներում գյուղմթերքների սեզոնային շուկաների վերագործարկման ուղղությամբ: Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 29 արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել հսկողությունն ու հետևել, որ արձանագրված թերացումների ուղղությամբ տնտեսվարողներն արագ քայլեր ձեռնարկեն և ավագանու որոշման պահանջին համապատասխան բարեկարգեն հարակից տարածքները: Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, նախորդ շաբաթ մայրաքաղաքի այգիներում, ինչպես նաև բակային տարածքների խաղահրապարակներում իրականացվել են տեղադրված կարուսելների տեխնիկական վիճակի մասնագիտական ուսումնասիրություններ: Արձանագրվել է, որ մայրաքաղաքում շահագործվող բոլոր կարուսելներն անցել են տեխնիկական զննություն և ապահովված է դրանց անվտանգ շահագործումը: Բակային տարածքներում առկա խաղային կոնստրուկցիաների ուսումնասիրման առիթով էլ զեկուցվել է, որ հաշվառվել են մետաղական 19 վթարային խաղեր, որոնցից 13-ն արդեն ապամոնտաժվել են, մնացած 6-ն էլ կապամոնտաժվի այսօր: Բացի այդ, հաշվառվել են նաև ընթացիկ նորոգման ենթակա 354 խաղային կոնստրուկցիաներ, որոնցից 89-ն արդեն իսկ նորոգված է, մյուսներ պարագայում աշխատանքները շարունակվում են: Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ՝ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ տարվել են անհրաժեշտ աշխատանքներ՝ կարկուտի հետևանքով վնասված ծաղկային տարածքները վերականգնելու համար: Հաշվի առնելով նախորդ շաբաթ գրանցված կարկտահարության հետևանքով ծառերի կոտրված ճյուղերի և թափված տերևների պատճառով հեղեղատար համակարգերի հնարավոր խցանումները, հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանք մաքրման նպատակով: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր