6826 դիտում
14:56 14-05-2018
ԿԳ նախարարը կայցելի Շիրակի պետական համալսարան՝ առաջացած խնդրին լուծում տալու
Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 15-ին կայցելի Շիրակի պետական համալսարան՝ այնտեղ առաջացած խնդիրներին լուծում տալու համար, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նախարարը: «Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարան: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»,-գրել է Հարությունյանը:
Շիրակի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:
Բողոքի ակցիան կազմակերպելու որոշումը կայացվել է մայիսի 4-ին, երբ պարզ է դարձել, որ բուհի ռեկտորն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին:
Մեկ ամիս առաջ նա աշխատանքից ազատել էր նաև բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանին, Հովհաննես Խորիկյանին: Նրանք դեռ 2017 թվականի սեպտեմբերին բաց նամակով խոսել էին Մինասյանի չարաշահումերի մասին: Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումներն ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից օրերս ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին՝ դրանցում զետեղված տեսագրությունը և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները ստուգելու, քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
4199 դիտում
18:10 24-05-2017
Սիսիանում խնդրին և՛ լուծող գտնվեց և՛ լուծում. վնասված խողովակը արագորեն փոխարինվեց
5242 դիտում
14:59 18-01-2018
Կառավարությունը լուծում կտա գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդրին
Այս բաժնից
745 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
838 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
682 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը