4348 դիտում
17:24 12-05-2018
Իգնատի Առաքելյանը հանդիպել է կաթի մթերման գնից բողոքող ֆերմերների հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների և Արագածոտնի մարզի մի խումբ ֆերմերների հետ՝ կաթի մթերման գնի հետ կապված դժգոհությունները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են առաջարկություններ, որոնք միտված են հարցի կարգավորմանը։
Իգնատի Առաքելյանը նշել է, որ բարձրացված առաջարկությունների վերաբերյալ քննարկումներից հետո նախարարության պատասխանատուներն արդյունքների մասին կտեղեկացնեն ֆերմերներին։
Խնդրի վերաբերյալ այսօր գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը հանդիպել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ներկայացրել է առկա հարցերն ու քննարկել հարցի լուծման ուղիները։
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
19:12 22-02-2017
Իգնատի Առաքելյանը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ
Այս բաժնից
502 դիտում
19:58 03-05-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը
481 դիտում
19:15 03-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ