211652_close_icon
views-count2518 դիտում article-date 21:31 11-05-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 10-ից 11-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 27 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 5, յուրացման կամ վատնման 4, խարդախության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 2-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր