Դավիթ Տոնոյանն այսօր կնշանակվի պաշտպանության նախարար. Նիկոլ Փաշինյան
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը այսօր կնշանակվի պաշտպանության նախարար: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ասել ենք, որ համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Կարող եմ ասել, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնաշանակվի պաշտպանության նախարար, մյուս նշանակումներն առաջիկայում կլինեն»,-նշեց վարչապետը:
Դ. Տոնոյանը 2010-2016 թվականներին զբաղեցրել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2017-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար։