Այս կազմով կառավարության վերջին նիստն էր. Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում, օրակարգային հարցերը սպառելուց հետո, շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին և նշեց, որ այս կազմով գործադրի վերջին նիստն է:
«Հարգելի գործընկերներ, կառավարությունն այսպիսի կազմով վերջին անգամ է հավաքվում: Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Հաջողություն եմ մաղթում նաև նոր ձևավորվող կառավարությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: