10368 դիտում
12:23 11-05-2018
Արման Թաթոյանն այցելել է Արարատի մարզի համայնքներ, ծանոթացել բնակիչների խնդիրներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ այցելել է Արարատի մարզի համայնքներ: Ապրիլին հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության նպատակով Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր այցերից մեկի ժամանակ Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նաև այնտեղ գտնվող Այգեպատ գյուղի բնակչի հետ, ով բարձրացրել է նաև համայնքի ոռոգման ջրի խնդիրը և խնդրել Պաշտպանի աջակցությունը լուծման հարցում:
Համայնքի բնակիչները Պաշտպանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաև մանկապարտեզի բացակայության, համայնքների խոշորացման հետ կապված խնդիրներ: Արման Թաթոյանը նշել է՝ իր իրավասության շրջանակում հետևողական է լինելու դրանց լուծման ուղղությամբ:
Արարատի մարզի մյուս՝ Բերքանուշ գյուղում, բնակիչները Պաշտպանի հետ քննարկել են ավելի վաղ աշխատակազմ ուղարկված բողոքի ընթացքը: Խնդիրն այն է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման պատճառով քանդվել է համայնքից դեպի արոտավայրեր և մշակվող հողատարածքներ տանող անցուղին, և բնակիչները ստիպված են լինում մի քանի գյուղերի ճանապարհ կտրել իրենց պատկանող տարածքներ հասնելու համար:
Պաշտպանը խոստացել է շահագրգիռ կողմերի հետ քննարկում կազմակերպել ժամանակավոր և վերջնական լուծումներ գտնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սահմանամերձ Տավուշի մարզի համայնքներ Պաշտպանի այցից հետո վերջինիս աջակցությամբ լուծվել են բնակիչների բարձրացրած մի շարք խնդիրներ. աչքի վիրահատության, ուսման վարձի զեղչի, զինծառայողի քթի վիրահատության և այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
907 դիտում
14:55 16-03-2015
Արդարադատության նախարարն Արարատի մարզում ծանոթացել է մարզի բնակիչների խնդիրներին
1237 դիտում
18:50 19-07-2024
Գևորգ Պապոյանն այցելել է Սյունիքի մի շարք համայնքներ՝ տնտեսության ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու
7998 դիտում
15:20 22-05-2018
Պաշտպանը ծանոթացել է Խաչիկ համայնքի բնակիչների խնդիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1261 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
793 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը