Արամ Հարությունյանը ահավոր էժան գնով 12 հողամաս է գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկար տարիներ նախարար, իսկ հիմա ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, տարեցտարի հարստանում է: Միայն 2017 թվականին նա միանգամից 12 հողամաս է գնել, այն էլ՝ ահավոր էժան գնով:
«Ժողովուրդ» օրաթերթը Հարությունյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նա 150 հազար դրամով գնել է նաև հասարակական նշանակության շինություն:
Բավականին ճոխ գնումներ է նա արել անցած տարում, մասնավորապես 40 մլն դրամով գնել է «Mercedes-Benz S 500 L 4 Matic» մակնիշի ավտոմեքենա:
Արամ Հարությունյանի դրամական միջոցները, ըստ պաշտոնական հայտարարգրի, կազմել են 1178 դրամ, 1 մլն 531 հազար 718 դոլար, 4202 եվրո:
Որպես եկամուտ նա հայտարարգրել է աշխատավարձը՝ ամսական 337 հազար դրամ, մեկ ընկերությունից ստացած 166 մլն 469 հազար դրամի չափով շահաբաժինը, վարձակալության դիմաց ստացած 2,7 մլն դրամը և տրված փոխառությունների դիմաց 33 մլն 635 հազար դրամի չափով ստացած տոկոսը:
Համաձայնեք՝ մշտապես պետական պաշտոններ զբաղեցրած անձի համար այս ամենը խիստ կասկածելի է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]