Ստեփանավանում նույնպես տեղի է ունեցել Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ստեփանավանում հաղթանակի օրվան նվիրված գլխավոր միջոցառումը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 9-ին:
Նախ քաղաքի հրապարակում ստեփանավանցիները հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքի գնով հայրենիքի սահմաները պաշտպանած հերոսների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատում տեղի է համերգ-ցերեկույթ, որին մասնակցել են քաղաքի մշակութային կառույցների մեծ ու փոքր ներկայացուցիչները:
Տոների կապակցությամբ համայնքի բնակիչներին և ողջ հայությանը այսօր ևս իր շնորհավորանքի խոսքն է ասել քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը` կարևորելով մաjիսյան հաղթանակները:
Ղարաքեշիշյանն ընդգծել է դրանց մասին եկող սերունդների հետ խոսելու կարևորությունը, իսկ ռազմահայրենասիրական դաստիարակությունը Ստեփանավանի կրթական և այլ հաստատություններում բարձր մակարդակի վրա է, քաղաքում տեղի ունեցող միջոցառումները հարգանքի տուրք, տոն լինելուց զատ նաև այս գաղափարին են ծառայում: