2758 դիտում
14:57 09-05-2018
Վիգեն Սարգսյանը հաստատեց. նա բացառում է աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում
ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը շարունակելու է ծառայել Հայաստանին ու հայ ժողովրդին: Լրագրողների հետ հանդիպմանը նա հստակեցրեց, որ դա անելու է ամենատարբեր ձևով:
«Իմ համոզմամբ, մասնագիտական աշխատանքը՝ հենված գիտելիքի, փորձի վրա, միշտ անհրաժեշտ է, լինի դա հասարակական, քաղաքական ոլորտում, մանկավարժական աշխատանքի տեսքով: Խոստանում եմ, որ իմ ծառայությունը լինելու է բազմազան, բազմատեսակ: Ես շարունակելու եմ մնալ քաղաքական գործունեության դաշտում, կարծում եմ, որ մի փոքր ժամանակ կհատկացնեմ մանկավարժական գործունեությունս վերականգնելուն, որովհետև վերջին տարիներին աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով ի վիճակի չեմ եղել դրանով զբաղվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ մի փոքր ավելի ժամանակ կհատկացնի իր ընտանիքին: Նախատեսում է պլանավորել լիարժեք արձակուրդ, ինչի հնարավորությունը չի ունեցել վերջին 23 տարվա ընթացքում:
«Եվ կարծում եմ, որ ավելի շատ ժամանակ կհատկացնեմ իմ սիրելի զբաղմունքին՝ ընթերցանությանը, ընկերներիս հետ շփմանը: Դա իր մեջ դրական բաներ է պարունակում: Ծառայել հայրենիքին, նշանակում է մասնագիտական գործունեությամբ զբաղվել: Ի դեպ, պետական կառավարումը իմ մասնագիտությունն է, հետևաբար ինչով էլ զբաղվեմ, կապված է լինելու իմ մասնագիտության հետ»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:
2016 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը մայիսի 8-ին ՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել է, որ բացառում է աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում:
Նմանատիպ նյութեր
3774 դիտում
14:05 30-05-2014
Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի բացառում, որ կառավարությունում նոր աշխատանքի կանցնի
1918 դիտում
16:37 05-11-2022
Արթուր Վանեցյանը ոչ բացառում է, ոչ էլ չի բացառում մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին
Այս բաժնից
1192 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1030 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը