Ստեփանավանի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոների կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[b]Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի ուղերձը՝ Հաղթանակի տոների կապակցությամբ.[/b]
Բազում դժվարին հաղթանակներով սրբագործված մեր նորանկախ պետության հարգելի քաղաքացիներ, մեր պատմության ընթացքում ճակատագրական պահերն ու մարտահրավերները մշտապես հաղթահարել ենք հզոր կամքով ու միասնականությամբ:
Անպարտելի հայ ժողովուրդը ազատագրական պայքարներում անձնուրաց հերոսների շնորհիվ ձեռք է բերել պետականություն:
Մեր հաղթականէջերում իրենց տեղն ունեն Մայիսյան հերոսամարտերը: Մայիսի 8, 9, 28 :
Հայրենական մեծ պատերազմի մեծարգո վետերաններ, Արցախյան հերոսամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ ձեզ՝ Մայիսյան տոների կապակցությամբ: Տոնը ձերն է ու ձեր շնորհիվ:
Մեր խոնարհումն ենք բերում այն քաջորդիներին, ովքեր կյանքի գնով են նվաճել ազատ երկրում ապրելու մեր իրավունքը:
Հավերժ փառք Մայիսյան հաղթանակները մեզ նվիրողներին:
[b]Ստեփանավան համայնքի ղեկավար՝ Միքայել Ղարաքեշիշյան[/b]