Զինեդին Զիդան. Ռոնալդուի հետ ամեն ինչ չէ, որ կարգին է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղի արդյունքը (2:2):
«Մենք լավ խաղ անցկացրեցինք: Չեմ կարող ասել, սա արժանի ոչ-ոքի էր, թե՝ ոչ, կամ թիմերից մեկը արժանի էր հաղթանակի:
Մրցավարի աշխատանքը շատ բարդ էր: Շատ բան եղավ խաղի ժամանակ, բայց ոչինչ չես կարող փոխել: Ամեն ինչ ետևում է:
Երկրորդ խաղակեսում, միգուցե, մենք մի փոքր ավելի հախուռն էինք գործում: Ինչ վերաբերում է Ռոնալդուի վնասվածքին, ապա նրա հետ հիմա ամեն ինչ չէ, որ կարգին է: Բայց ես հույս ունեմ, որ վնասվածքը լուրջ չի լինի», ասել է Զիդանը: