Զինեդին Զիդան. Դեռ ամեն ինչ պարզ չէ «Նապոլիի» հետ մրցավեճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Մրցակցի գոլը.... դա ֆուտբոլ է: Դու կարող ես հիանալի ֆուտբոլ ցուցադրել, բայց մրցակիցը հակագրոհի և գոլ խփի:
Բաց թողած գոլը մի փոքր խառնեց մեր ծրագրերը, բայց մենք խաղը վերցրեցինք մեր հսկողության տակ և հավասարեցրինք հաշիվը: Կարծում եմ, որ այն արդարացի հաշիվ է: Բայց այն բավարար չէ, որպեսզի երաշխավորի մեր դուրս գալը Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ:
Ռամոսը ուժեղ հարված է ստացել, բացի այդ, դեղին քարտ ուներ այդ իսկ պատճառով որոշեցի փոխարինել նրան: Բենզեման կարևոր պահին գոլ խփեց, թեպետ դա կարող էր անել ևս մի քանի անգամ», ասել է Զիդանը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


