211652_close_icon
views-count27338 դիտում article-date 11:50 06-05-2018

Հանրապետական տնտեսագետ Ատոմ Մարգարյանը վայր կդնի անդամատոմսը, եթե մայիսի 8-ին պարզվի, որ ՀՀԿ-ն չի զտվել եւ հետեւություններ չի արել. Aravot.am

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, որը նաեւ ՀՀԿ կուսակցության անդամ է, մայիսի 1-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կոշտ քննադատել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Հիշեցնենք, մայիսի 1-ին, ՀՀԿ-ն դեմ քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Վարչապետի հաջորդ ընտրությունները մայիսի 8-ին են: ՀՀԿ-ն վստահեցրել է, որ այդ օրը ՀՀ-ն կունենա սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ, եւ ՀՀԿ-ից որոշ պատգամավորներ կողմ կքվեարկեն ԱԺ-ի՝ 1/3-ի թեկնածուին: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մասնավորապես գրել է՝ «Եկել է ճշմարտության պահը. դուք ուզած-չուզած պետք է առերեսվեք իրականությանը։ Իսկ իրականությունն այն է, որ ՀՀԿ քսանամյա իշխանությունը, չնայած վերջին շրջանի աննշան դրական փոփոխություններին, մեծ հաշվով տապալել է երկրի կառավարումը կյանքի բոլոր բնագավառներում։ Դա է վկայում ժողովրդի գերակշիռ մեծամասնության ընդվզումը։ Հարկավոր է ընդունել փաստերը և իրականությունը։ Այո, դուք մեղավոր եք ստեղծված վիճակի մեջ, դուք ձախողվել եք։ Իմ խորին համոզմամբ՝ իրողությունն այն է, որ ՀՀԿ-ն վեր է ածվել իր շարքերից կտրված մի խումբ անձանց տոտալիտար խմբավորման։ Իսկ հիմնական պատճառն այն է՝ որ խորհրդարանական խմբակցության ցուցակը անցյալ տարի ձևավորվեց մեկ անձի կողմից, այն էլ վերջին պահին՝ մի գիշերվա մեջ, առանց բաց կուսակցական քննարկումների, առանց համագումարի, առանց վարկանիշային քվեարկությունների, առանց արժանիներին առաջադրելու՝ զուտ անձնական հավատարմության սկզբունքի հիման վրան…»։ [color=#EF2929]Aravot.am[/color]-ի հետ զրույցում պարոն Մարգարյանն ասաց, որ եթե կուսակցության անդամ չլիներ, ապա հրապարակային նման քննադատություն չէր անի: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/05/955205/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր