Հնդկաստանում ավազե փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 140-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած ավազե փոթորկի զոհերի թիվը կտրուկ ավելացել է՝ 97-ից հասնելով 143-ի: Այս մասին հայտնում է RT-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ փոթորիկը շարժվել է 130 կմ/ժ արագությամբ և բազմաթիվ ավերածություններ առաջացրել երկրի հյուսիսային՝ Ռաջաստան, Ուտար Պրադեշ, Փանջաբ, Ուտարախանդ նահանգներում:
Հազարավոր մարդիկ լքել են իրենց տները:
Օդերևութաբանները նշում են, որ 3 օր մոլեգնող փոթորիկը դեռ չի դադարի մոտակա օրերին:
Իշխանությունները մտահոգություն ունեն, որ զոհերի թիվը դեռ կավելանա: