Մխիթարյանը պատրաստվում է «Ատլետիկոյի» հետ խաղին. ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Լոնդոնի «Արսենալի» ընդհանուր խմբում մասնակցել է թիմի մարզմանը՝ Մադրիդում Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ:
Ընդ որում, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտավախություն էր հայտնել, որ Մխիթարյանը կարող է չհասցնել լիարժեք ապաքինվել և մասնակցել մադրիդյան ակումբի հետ պատասխան հանդիպմանը:
Հիշեցնենք, որ այս թիմեի միջև ապրիլի 26-ին կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին: