Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը շարունակում են հաղթարշավը
Ռուսաստանում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Քառորդ եզրափակչում հերթական վստահ հաղթանակն է տարել օլիմպիական չեմպիոն` Արթուր Ալեքսանյանը` 8:0 հաշվով առավելության հասնելով Հունաստանի ներկայացուցիչ Լաոկրատիս Կեսիդիսի նկատմամբ:
Ալեքսանյանը պայքարը կշարունակի ԵԱ-ի կիսաեզրափակչում, որտեղ կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մաթի Էլիաս Կուոսմանենի հետ:
60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արմեն Մելիքյանը քառորդ եզրափակչում 4:12 հաշվով պարտվել է Վրաստանը ներկայացնող Դաթո Չխարտիշվիլիին:
82 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը մրցաշարի քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Տիխոմիրովին և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Մրցաշարի այս փուլում Մանուկյանի մրցակիցը կլինի Հունգարիայի ներկայացուցիչ Լասլո Սաբոն: