Պորոշենկոն ԱՄՆ-ից 1240 միավոր Javelin հրթիռային համալիր է խնդրել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինային ԱՄՆ-ից 1240 միավոր Javelin հակատանկային հրթիռայի համալիրների փոխանցումն արդարացված քայլ է, քանի որ Ուկրաինան հենց այդքան միջուկային մարտագլխիկ է կորցրել 1994 թվականին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև Բուդապեշտում հուշագրի ստորագրումից հետո:
Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Պորոշենկոն գտնում է , որ հրթիռային համալիրները պետք են երկրին, որպեսզի զսպի Ռուսաստանի հեռավոր ագրեսիան: