ԱՄՆ-ում փորձարկել են Minuteman III միջցամաքային բալիստիկ հրթիռը
Ամերիկյան ռազմաօդային ուժերը հաջողությամբ փորձարկել են Minuteman III միջամաքային բալիստիկ հրթիռը, որը երկրի ռազմավարական միջուկային ուժերի հիմքն է կազմում։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, նշված է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հրթիռն արձակվել է այս գիշեր, Կալիֆորնիա նահանգի Վանդերբերգ ավիաբզայից։ Նրա մարտագլխիկը հաջողությամբ հաղթահարել է մոտ 4.200 մղոնը մինչև Մարշալյան կղզիներ։
Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ն ունի 450 նման հրթիռ։ Իսկ ներկայացված հրթիռն ունակ է խոցել թիրախը 12.000 կմ շառավղով։