211652_close_icon
views-count21800 դիտում article-date 14:14 23-04-2018

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի է, փաստաբանը ներգրավված է. Դավիթ Հարությունյան

«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պահման վայրը հայտնի է, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե նա այս պահին, արդյոք, օրինաչա՞փ է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանի ձերբակալումից հետո նրա պահման վայրը ընտանիքի անդամներին հայտնի չէ: «Ինչքանով ես տեղեկացված եմ, տեղը հայտնի է, փաստաբանը ներգրավված է»,-ասաց նա: Մեկ այլ լրագրողի հարցին ի պատասխան՝ նա հավելեց. «Կոնկրետ տեղը ես ինքս չգիտեմ: Ես հարցրել եմ իրավապահներին, թե արդյոք տեղեկացվա՞ծ է ընտանիքը, եւ ներգրավվա՞ծ է փաստաբան, ինձ պատասխանեցին՝ այո, փաստաբանը ներգրավված է որպես պաշտպան եւ իրականացնում է համապատասխան գործողություններ: Այդ հարցին, երեւի, ավելի ճշգրիտ կարող են պատասխանել իրավապահ մարմինները, որոնք տվյալ պարագայում չեն ենթարկվում Արդարադատության նախարարությանը»,-նշեց Դ. Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր