211652_close_icon
views-count14501 դիտում article-date 18:48 22-04-2018

Հիմնարար իրավունքի իրացման ընթացքում ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն. Եվրամիություն

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի և հանձնաժողովի փոխնախագահի անունից խոսնակ Մայա Կոչիջանչիչը [url=https://eeas.europa.eu/delegations/armenia/43327/եվրոպական-միության-արտաքին-գործերի-և-անվտանգության-քաղաքականության-հարցերով-բարձր_hy]հայտարարություն[/url] է տարածել Հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ: «Խաղաղ կարգով և օրենքին համապատասխան հավաքների իրականացման իրավունքը բոլոր անձանց համընդհանուր և հիմնարար իրավունքն է: Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին հարգեն այդ իրավունքը և ապահովեն օրենքի արդար և համաչափ կիրառումը, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ներառյալ` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն: Շատ կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն: Ներքաղաքական իրավիճակի անհապաղ և խաղաղ կարգավորումը նպատակահարմար է համարում ընդգրկուն երկխոսություն, ինչպես կոչ արեց Նախագահ Արմեն Սարգսյանը: Ուստի հիասթափեցնող և մտահոգիչ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպումը չի կանխարգելել լարվածության հետագա խորացումը»:

Նմանատիպ նյութեր