«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մեկնաբանել է իր առաջիկա ծրագրերը:
«Ինձ Լոնդոնում ամեն ինչ դուր է գալիս, ես մտադիր եմ իմ պայմանագիրն ամբողջությամբ աշխատել այստեղ:
Ես կցանկանայի այս քաղաքում մնալ, բայց տիտղոսներ նվաճող թիմում, հաղթողի հոգեբանությամբ թիմում: Ընդամենը 28 տարեկան եմ, առջևում դեռ երկար տարիներ կան: Ես այն խաղացողն եմ, որը իր մարզավիճակին հետևում է», ասել է Սանչեսը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանչեսը «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակն է դարձել: