211652_close_icon

Սա այլ իրավիճակ է. Սերժ Սարգսյանը՝ առանձնատնից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

views-count38851 դիտում article-date 21:15 19-04-2018
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը սեփականության իրավունքով իրեն հատկացված առանձնատնից հրաժարվել է իրավիճակի պատճառով։ Այդ մասին նա ասել է կառավարության նիստում։ «Դուք բոլորդ այն կառավարության անդամներն եք, որը շաբաթներ առաջ ընդունեց որոշում՝ Հանրապետության երրորդ նախագահին հատկացնել Կոնդի յոթ առանձնատներից մեկը, որտեղ երբեւէ չէին բնակվել ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ երկրորդ նախագահը: Իհարկե, ծանոթ եմ այն հիմնավորումներին, փաստարկներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշումը կայացնելու համար: Դրանք տրամաբանված փաստարկներ են, եւ ես, որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչեցրել եմ այդ փաստարկները՝ պաշտպանել եմ ձեր որոշումը: Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը եւ ես եմ նստած նիստը անցկացնողի աթոռին»,- ասել է նա: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/447230.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր