211652_close_icon
views-count4255 դիտում article-date 19:41 19-04-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 18-ից 19-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 27 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 6, յուրացման կամ վատնման 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, անձի առևանգման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր