11563 դիտում
18:36 19-04-2018
Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով. Բակո Սահակյան
Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ եւ փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը:
[url=http://artsakhpress.am/arm/news/84808/pashtpanutyan-banaky-hamalrvel-e-nor-tekhnikayov-nakhagah-sahakyan.html] «Արցախպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր, ապրիլի 19-ին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում ամենամյա զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահի խոսքով՝ անցած տարվա ընթացքում բավականին մեծ թափով շարունակվել է բանակաշինության գործընթացը բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ ռազմատեխնիկական, քաղաքական, գաղափարախոսական, սոցիալ-տնտեսական եւ այլ միջոցառումների իրականացմամբ: «Խոսելով ռազմատեխնիկական բաղադրամասի մասին՝ ուզում եմ նշել, որ համալիր աշխատանքներ են կատարվել բանակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման ուղղությամբ:
Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ եւ փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը:
Սկիզբ է դրվել ռազմական արդյունաբերությանը, տեղում պատրաստվել են սպառազինության նոր նմուշներ, որոշների վրա դեռ աշխատանքներ են տարվում:
Շարունակվել է դիտարկման համակարգի արդիականացումը: Ներկա դրությամբ պաշտպանական շրջաններում տեղադրված ջերմատեսիլ դիտարկման համակարգերի տեսադաշտի ծածկույթը բավարարում է խնդրի կատարումը: Մեծ թափով շարունակվում է կապի համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես, օպտիկամանրաթելային կապի զարգացումը»,- ասել է Հանրապետության Նախագահը:
Խոսելով ինժեներական ամրակառույցների զարգացման մասին՝ Բ. Սահակյանը նշել է, որ այդ ուղղությամբ ևս լուրջ տեղաշարժ է արձանագրվել:
Առաջնագծում եւ պաշտպանության խորքում կառուցվել են ճանապարհներ եւ փոս-ճանապարհներ, որոնք նպաստում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակացույցերի կրճատմանը:
«Լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ են իրականացվել նաեւ բանակային բնագծի զարգացման ու պաշտպանության շրջանների կահավորման ուղղությամբ: Դրանց կազմակերպման համար ձեռք է բերվել համապատասխան տեխնիկա, կառուցվել են ապաստարաններ եւ կատարվել են մեծ քանակությամբ հողափոր աշխատանքներ: Պլանավորվել են քայլեր պաշտպանված ղեկավարման կետերի սարքավորման ուղղությամբ:
Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման նպատակով մարտական դիրքերում տեղադրվել են հեռակառավարվող խոցման միջոցներ: Դրանց մի մասը համակցվել է ջերմատեսիլ դիտարկման համակարգի հետ»,- ընդգծել է Նախագահը եւ ավելացրել, որ պաշտպանության բանակը իր առջեւ դրված խնդիրները եւ, առաջին հերթին, պետական սահմանի անառիկ պահպանությունը կատարել եւ կատարում է լրիվությամբ, ինչը պահանջում է լարված ու նպատակասլաց աշխատանք:
Նմանատիպ նյութեր
1387 դիտում
11:32 25-09-2021
Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1057 դիտում
09:12 09-05-2015
Պայքարի բովում ծնվեց ԼՂՀ պաշտպանության բանակը` համայն հայության հպարտությունն ու պարծանքը. Բակո Սահակյան
1541 դիտում
23:41 30-01-2023
Բանակը քանդողներն ասում են` բանակ չենք ունեցել, բանակը ստեղծողի գերեզմանի մոտ․ Վահրամ Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Այս բաժնից
844 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
646 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու