41379 դիտում
11:25 25-09-2017
Շիրակի մարզում 15-ամյա տղան ինքնասպանության փորձ է արել` պատճառաբանելով իր քայլը, որպեսզի ընկերուհին համոզվի, որ իրեն շատ է սիրում
Երեկ սեպտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Էկզոգեն թունավորում ծխից» ախտորոշմամբ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 15-ամյա Ա. Ա-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` հիվանդանոց է մեկնել օպերատիվ քննչական խումբը` Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Թորոյանի գլխավորությամբ: Ինչպես նաև Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում տանը Ա. Ա-ն ինքնասպանություն գործելու նպատակով այրել է խոհանոցում աթոռի վրա դրված հագուստները, իսկ հետո լոգարանում շեղբով կտրել է ձախ դաստակի վերին հատվածը:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով 15-ամյա տղան իր այդ քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ինքն այդ քայլին է դիմել, որպեսզի ապացուցի ընկերուհուն, որ իրեն շատ է սիրում:
Գ. Շամշյանի տեղեկություններով երեխան սովորում է Հանրապետությունում գործող արհեստագործական ուսումնարաններից մեկում:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
13761 դիտում
20:44 18-04-2018
Կրիշտիանու Ռոնալդու. Ես շատ եմ սիրում Արգենտինան, իմ ընկերուհին այնտեղից է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8344 դիտում
19:56 08-01-2016
Լուսանկարչի ընկերուհին չի սիրում նկարվել. ֆոտոշարք