Մարսելոն կարող է 4 խաղով որակազրկվել իր կեղտոտ արարքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող 4 խաղով որակազրկվել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում՝ «Լևանտեի» հետ խաղում (1:1) կարմիր քարտ ստանալու համար:
Բրազիլացին անմիջապես հեռացվեց խաղադաշտից 89-րդ րոպեին: Մրցավար Ալեխանդրո Էրնանդոսը «Ռեալի» խաղացողին պատժեց մրցակցի կիսապաշտպան Ջեֆերսոն Լերմեի թիկունքին և գլխին միտումնավոր հարվածելու համար:
Եթե կարգապահական կոմիտեն Մարսելոյի գործողությունները միտումնավոր գնահատի, ապա նրան կորակազրկեն առնվազն 4 խաղով: