211652_close_icon
views-count3051 դիտում article-date 14:22 16-04-2018

Կնախապատրաստվի սոցիալական որոշակի խմբերի երևանաբնակ ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ժամանակացույցը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, սոցիալական ապահովության, առողջապահության և տրանսպորտի վարչություններին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստել և ներկայացնել ընթացիկ տարվա համար սոցիալական որոշակի խմբերի երևանաբնակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում կազմակերպելու ժամանակացույցը: Հանձնարարվել է սույն աշխատանքների շրջանակում համագործակցել նաև Ճանապարհային ոստիկանության հետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

Նմանատիպ նյութեր