211652_close_icon
views-count1804 դիտում article-date 17:43 17-07-2021

Մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի երեխաների ամառային ճամբարը

Մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի երեխաների ամառային ճամբարը
Այսօր մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային ճամբարը, որի առաջին հերթափոխին մասնակցում է շուրջ 1600 երեխա։ 

ՀՀ կառավարության հուլիսի 8-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների 3200 երեխայի ամառային հանգստի կազմակերպման համար հատկացվել է 335 մլն դրամ։ Երեխաները հանգստանալու են 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ, յուրաքանչյուր հերթափոխում 1600 մասնակից։
Նախքան ամառային ճամբարի մեկնարկը համապատասխան տեսչական մարմինները ստուգայցերենկատարելհյուրընկալողկառույցներ («Հասմիկճամբար», «Արագածճամբար», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «ԼԱՎԱ աղբյուր», «Լուսաբաց ճամբար», «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» և «Գուգարք ճամբար»), ըստ անհրաժեշտության ճամբարներում կատարվել են վերանորոգման և կահավորման աշխատանքներ։ Բացի դրանից՝ վերոնշյալ ճամբարների բոլոր աշխատակիցներն ու մասնակից երեխաները թեստավորվել են։ 

Նշենք, որ ճամբարային ծրագրին հատկացված 335 մլն դրամից շուրջ 321,6 մլն դրամը տրամադրվել է կազմակերպություններին`սննդի, կեցության, մանկավարժական կազմի վարձատրության և այլնի համար, իսկ 13,4 մլն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեխաների տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար։Հայաստանի բոլոր մարզերից վերոնշյալ սոցիալական խմբերի երեխաների ցուցակագրման և ճամբարներ տեղափոխելու գործընթացում մեծ ծավալի աշխատանք են իրականացրել Երևանի քաղաքապետարանը և մարզպետարանները։
Այս ծրագիրն իրականացվում է 1994 թվականից, իսկ ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 712-Ա որոշմամբ՝ աշխատանքները կանոնակարգելու և կազմակերպելու նպատակով ստեղծվել է նաև միջգերատեսչական հանձնաժողով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր