3239 դիտում
12:52 16-04-2018
Հակահրդեհային միամսյակ. ՀՀ ԱԻ նախարարությունը բարձրացնում է բնակչության և խոշոր օբյեկտների պատրաստվածության մակարդակը
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ մեկնարկել է հրդեհային անվտանգության և տարհանման միջոցառումների միամսյակ, որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
Ս/թ ապրիլի 16-ին, ժամը 21:45-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի ու ժամանցի կենտրոնում և «Սինեմասթար» ՍՊԸ-ում (հասցեն՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3) կանցկացնի «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Նպատակն է բարձրացնել բնակչության, կազմակերպությունների աշխատակիցների և այցելուների պատրաստվածության մակարդակը՝ հնարավոր հրդեհային իրավիճակում գործողությունները ճիշտ կազմակերպելու համար:
Հակահրդեհային միամսյակի շրջանակում նախատեսված ուսումնավարժություններն անցկացվելու են կազմակերպությունների աշխատանքային ժամերի ընթացքում, և ՀՀ ԱԻ նախարարությունը կոչ է անում սննդի կետերի, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոնների այցելուներին աջակցել տեղի անվտանգության աշխատակիցներին ու հրշեջ-փրկարարներին, հետևել նրանց հրահանգներին և ակտիվ մասնակցել վարժանքին:
Նմանատիպ նյութեր
2248 դիտում
20:40 17-01-2020
ՆԱՏՕ-ի պաշտոնյա գեներալը բարձր է գնահատել է ՀՀ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը
643 դիտում
14:48 30-03-2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է պահպանել մարտական պատրաստվածության մակարդակը
Այս բաժնից
424 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
385 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
859 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը