Ավստրալիայում ձկնորսը սատկած շնաձկան փորից հանել է մոտ 100 ձագ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավստրալիացի 46-ամյա ձկնորսը ինքնուրույն կեսարյան հատում է արել շնաձկանը և փրկել 98 ձագի:
Ձկնորսը օվկիանոսից ափ նետած շնաձուկ է նկատել: Մոտենալով, նա տեսել է, որ սատկած կենդանու փորը զգալիորեն մեծ է և ներսում ինչ որ բան է շարժվում: Նա հասկացել է, որ շնաձուկը հղի է և որոշել է օգնել:
Մեթյու անունով ձկնորսը կտրել է շնաձկան փորը և՝ ինչպես ենթադրել էր, այնտեղ ձագեր են եղել, որոնց բոլորին ջուրն է նետել:
Ձկնորսը նշել է, որ այդ ամենն արել է բնազդաբար: Իսկ ձագերին փրկելուց հետո նա շնաձուկը տարել է տուն՝ որպես սնունդ: