211652_close_icon
views-count13761 դիտում article-date 12:08 14-04-2018

87,32 հա այգիներ և 15 հա տնկարան ունեցող «Հայկական միրգ» ընկերությունը լուծարվում է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է լուծարել «Հայկական միրգ» ընկերությունը՝ նպատակ ունենալով ապահովել ծրագրի շրջանակներում ընկերության ձեռքբերումների պահպանումը և ֆինանսական միջոցների կորուստների նվազեցումը: «Հայկական միրգ» ընկերության կողմից իրականացվող ծրագրի հիմնական նպատակն է` կորիզավոր (դեղձենի, ծիրանենի, սալորենի, նեկտարին) պտղատեսակների և ընկուզենու արտադրության արդյունավետ կազմակերպման և արժեշղթայի բարելավման ճանապարհով հասնել անապահով մանրածավալ հողատերերի եկամուտների ավելացմանը: Դրան հասնելու համար նախատեսվում է հանրապետության Տավուշի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում 306 հա–ի վրա հիմնել ինտենսիվ տիպի, ցածրաճ պտղատու այգիներ՝ ապահովելով առաջավոր ագրոտեխնիկայի կիրառումը և ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների ներդրումը, ինչպիսիք են` կաթիլային ոռոգման համակարգեր, հակակարկտային ցանցեր, ժամանակակից բարձր արդյունավետ և տարբեր հասունացման ժամկետներ ունեցող սորտեր: Ընկերության բաժնետոմսերի 100%–ի սեփականատերը հանդիսանում է կառավարությունը: «Հայկական միրգ»–ի լիազոր մարմինն է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Ընկերության գործունեությունը կառավարվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված տնօրենների խորհրդի կողմից: Այժմ բաղադրիչի շրջանակներում 87,32 հա պտղատու այգիներ են հիմնվել Հայաստանի 3 մարզերում: «Հայկական միրգ» ընկերությունը հիմնել է նաև տնկարան 15 հա հողատարածքի վրա Արմավիրի մարզում, Էջմիածնում: Քանի որ ծրագիրը ներառում է 2 տարբեր գործունեություն՝ պտղատու այգիների հիմնման ու խնամքի աշխատանքներ և ժամանակակից տնկարանի զարգացում, կառավարությունն առաջարկում է առանձնացնել այս գործողությունները և սկսել սեփականաշնորհման գործընթացը, որը նախատեսվել էր ծրագրի ընդհանուր գաղափարի շրջանակներում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր