ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունել է Արցախի գործընկերոջը
Այսօր՝ ապրիլի 11-ին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանին:
Փոխադարձ շնորհավորանքներից հետո Գագիկ Հարությունյանն Արցախի իր գործընկերոջը ներկայացրել է խորհրդի կողմից արված գործնական քայլերը, առաջիկա ծրագրերն ու անելիքները:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Գայանե Գրիգորյանին առաջարկել է մշտական կապ հաստատել Դատական դեպարտամենտի հետ՝ ցանկացած հարցում աջակցություն և օժանդակություն ստանալու համար:
Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Հարությունյանին ջերմ ընդունելության և ճիշտ որոշումներ կայացնելու հարցում օգտակար խորհրդի համար:
[b]ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]