Ֆլորենտինո Պերես. ՉԼ-ի եզրափակիչում կարող ենք «Բարսելոնայի» հետ հանդիպել
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անդրադարձել է Չեմպիոնների լիգայում թիմի հավանական մրցակիցներին:
«Արդյո՞ք կցանկանայինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալ «Բարսելոնայի» հետ: Ամենակարևորը՝ սկզբից եզրափակիչ դուրս գալն է:
Նման տարբերակը հնարավոր է, սակայն ես ենթադրում եմ, որ նախ մենք կխաղանք «Բավարիայի» հետ, մենք նրա հետ միշտ են խաղում:
Իսկ եթե մենք եզրափակիչում խաղանք «Բարսելոնայի» հետ, ապա հիշում եմ, որ այս մրցաշրջանում մենք նրանց երկու անգամ հաղթել ենք Իսպանիայի Սուպերգավաթում՝ 3:1 և 2:0: