2821 դիտում
18:21 06-04-2018
Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Ապրիլի 6-ին աշխատանքային այցելությամբ Մինսկ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
Նիստը մեկնարկեց նեղ ձևաչափով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։
Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, քաղաքական, անվտանգության, մշակութային, կրթական բնագավառներում ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի որոշումների նախագծեր, որոնք արժանացան նախարարների հավանությանը։
Արտաքին գործերի նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ, անդրադարձան ԱՊՀ մասնկաից երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների անցկացման հարցերին։
Նախարարները հավանություն տվեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցութան մասին Համաձայնագրի», ինչպես նաև «Հանցավորության դեմ համատեղ պայքարի 2019-2023թթ. միջպետական ծրագրի» նախագծերին։
Նիստի մասնակիցներն անդրադարձան «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրին, որի նպատակն է երիտասարդներին ներգրավել ԱՊՀ մասնակից երկրների առջև ծառացած խնդիրների լուծման մեջ։
Որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2018թ. սեպտեմբերին։
ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում ունեցան Բելառուսի նախագահի հետ։
Նմանատիպ նյութեր
2512 դիտում
18:08 10-10-2017
Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
1172 դիտում
15:05 04-07-2014
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Աստանայում մասնակցել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
1213 դիտում
19:16 01-10-2015
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստին
Այս բաժնից
274 դիտում
09:56 12-02-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
685 դիտում
09:43 12-02-2025
Ադրբեջանն օկուպացված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն (տեսանյութ)
1045 դիտում
09:35 12-02-2025
Փաշինյանը կրկին տրանսպորտով է երթևեկել