211652_close_icon
views-count2605 դիտում article-date 10:21 04-04-2018

Երևանում բնակարանների գները բարձրացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի անշարժ գույքի շուկան փոքր-ինչ ակտիվացել է. արձանագրվել է գների բարձրացում: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության համաձայն` փետրվարին, հունվարի համեմատ, մայրաքաղաքում բնակարանների գները մի փոքր աճել են: Օրինակ` Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ հունվար ամիսին վաճառվել է 485 հազար դրամով, իսկ փետրվարին` 487 հազար 200 դրամով: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում կենտրոնում բնակարանների մեկ քմ-ի գինը բարձրացել է 2200 դրամով: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 1400 դրամով. այս թաղամասում բնակարանի մեկ քմ հունվարին արժեցել է 269 հազար 700 դրամ, իսկ ահա փետրվարին` 271 հազար 100 դրամ: Նկատենք, որ Երևանի բանուկ թաղամաս համարվող Արաբկիրում բնակարանների գները պահպանել են հունվար ամսվա մակարդակը` մեկ քմ-ն` 358 հազար 800 դրամ: Նույն իրավիճակն է նաև Նոր Նորքի վարչական շրջանում, որտեղ ևս բնակարանները չեն թանկացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր