211652_close_icon
views-count5793 դիտում article-date 22:27 03-04-2018

Ներկայացվել է տեղեկանք՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողություններից 2 տարի անց ՀՀ և ԱՀ զինված ուժերում կոռուպցիոն երեւույթների բացահայտման վերաբերյալ. ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարբերաբար ներկայացում է 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերը, չարաշահումները եւ դրանց հետեւանքով զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակը, այդ խախտումների բացահայտման եւ լուծման ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների՝ որպես իրենց պարտականությունների կատարման վիճակը: Տեղեկանքում անդրադառում ենք վերոնշյալ հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվել արդեն 2 տարի անց: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ-ին հրապարակեց «2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցը, իսկ 2017 թ-ի ապրիլի 25-ին՝ «Ապրիլյան պատերազմական գործողություններից մեկ տարի անց» թեմայով տեղեկանքը։ Անցած երկու տարիների ընթացքում ապրիլյան պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված խնդիրների վերաբերյալ հրապարակվեցին մի քանի հոդվածներ, մեկնաբանություններ, սակայն իշխանությունների արձագանքը շարունակեց մնալ զուսպ՝ անտեսելով բացահայտված խնդիրների վերաբերյալ հանրային քննադատական գնահատականները, այդ թվում՝ մեր կողմից հրապարակված զեկույցի նկատմամբ, որը համարվել է «ոչ պրոֆեսիոնալ» ՝ առանց որեւէ հիմնավոր հակափաստարկ ներկայացնելու, որը կժխտեր Կազմակերպության կողմից հրապարակված տեղեկությունների հիմնավորվածությունը: Զեկույցում եւ հետագայում տեղեկանքում բարձրացված խնդիրների թվում անդրադարձ էր կատարվել 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների եւ դրանց վերաբերյալ կազմակերպության պաշտոնական հարցումներին եւ դրանց արձագանքներին, զինտեխնիկայի անսարքությանը, անհրաժեշտ քանակով եւ որակով վառելիքի մատակարարման խնդիրներին, սոցիալական արդարության, զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակին եւ այլ խնդիրներին: [img]http://st0.shamshyan.com/editor/0029388001522776307944981.png[/img] [b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]

Նմանատիպ նյութեր