93015 դիտում
20:28 03-04-2018
Արմավիրի մարզի ոստիկանների կողմից հայտնաբերված, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականին մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած Lexus-ի 31-ամյա վարորդը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Վաղարշապատի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Էջմիածին քաղաքի Չեռնիշևսկի փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Կարապետյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 31-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ:
Դատավոր Նաիրա Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Ռ. Կարապետյանը դատարանից տեղափոխվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/31/1092755/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 31-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի) գլխավորությամբ, հայտնաբերվել էր Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում «Lexus» մակնիշի 50 СG 888 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած կասկածյալին:
Կասկածյալը Էջմիածին քաղաքի Չերնիշևսկի փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Կարապետյանն էր, ով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի որոշմամբ ձերբակալվել էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա անհատ ձեռներեց է, իսկ վրաերթից հետո Վաղարշապատի ոստիկանություն էր ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 38-ամյա Վալերի Խաչատրյանը և հայտնել էր, որ վրաերթն ինքն է կատարել:
Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները նրա «կուտը չկերան» և տաք հետքերով, ստացված օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում, իսկ հետո արդեն կատարելով բացատրական աշխատանքներ, ոստիկանություն մեղակայանով ներկայացավ իրական վրաերթ կատարողը:
Արմավիրի մարզի ոստիկաններն ուն քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում ապացուցեցին, թե «ում օրն է 40 օր»:
Գ. Շամշյանի տեղեկություններով, քննիչի որոշմամբ Ռ. Կարապետյանը տեղափոխվել էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3499 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)