211652_close_icon
views-count5103 դիտում article-date 15:57 03-04-2018

Գեղարքունիքի մարզում ծնունդները նախորդ տարվա մարտի համեմատ նվազել են

Գեղարքունիքի մարզում 2018 թվականի մարտ ամսին գրանցվել է 96 ծնունդ՝ 46 տղա և 50 աղջիկ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությունից, 9 երեխա ծնվել է Գավառի, 23-ը՝ Սևանի, 45-ը՝ Մարտունու բժշկական կենտրոններում, 16-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 3-ը՝ ճամբարակի առողջության կենտրոնում: Նույն աղբյուրի համաձայն՝ նախորդ տարվա մարտին Գեղարքունիքում ծնվել է 141 երեխա՝ 71 տղա, 70 աղջիկ: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ այս տարի ծնունդների թիվը նվազել է մարզի ծննդաբերական բոլոր բուժհաստատություններում. Գավառի ԲԿ-ում այն նվազել է 9-ով, Սևանի ԲԿ-ում՝ 10-ով, Մարտունու ԲԿ-ում՝ 9-ով, Վարդենիսի հիվանդանոցում՝ 8-ով և Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 8-ով: Ճամբարակի առողջության կենտրոնում ծնված բոլոր 3 երեխաներն էլ աղջիկներ են: 2013-ի մարտին Գեղարքունիքում ծնվել է 148, 2014-ի մարտին՝ 134, 2016-մարտին՝ 136 երեխա:

Նմանատիպ նյութեր