6412 դիտում
11:50 25-03-2018
Զինված ուժերը պետք է համալրել առավել պատրաստված, հմուտ ու բանիմաց զինծառայողներով. Վիգեն Սարգսյան
Երեկ՝ մարտի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համատեղ և արդյունավետ աշխատանքի համար` ընդծելով, որ «Դիտակետ» ծրագիրը որպես ՊՆ և զորացրված զինծառայողների միջև հետադարձ կապի միջոց կարևոր ներդրում է մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական բաղադրիչի` հայոց բանակի առավել զարգացման և ամրապնդման տեսանկյունից, որը հնարավորություն է ընձեռելու ճիշտ վերլուծել և գնահատել ՊՆ որդեգրած քաղաքականության և սկզբունքների արդյունավետությունը, զինված ուժերի նկատմամբ հանրային ընկալումները:
Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ԶՈՒ-երում սկիզբ առած կառուցվածքային բարեփոխումներին և առավելապես ռազմակրթական համակարգում ընթացող և նախատեսվող արմատական փոփոխություններին, զինվորական ծառայության այլընտրանքային ծրագրերի մանրամասներին, որոնց նպատակն է հասարակության շրջանում ավելի գրավիչ դարձնել սպայական մասնագիտությունը, ԶՈՒ-երը համալրել առավել պատրաստված, հմուտ ու բանիմաց զինծառայողներով:
Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի նոր փուլի ընթացքի հետ կապված մանրամասներն ու նախնական դիտարկումները և նշել, որ արդեն մեկնարկել են այս ձմռանը զորացրվածների հարցումները և այդ շրջանակում իրականացվող դաշտային աշխատանքները։ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կատարած այցի շրջանակում «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմը նաև շրջել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթահամալիրի տարածքում, ծանոթացել վարժարանի սաների ուսումնական և կեցության պայմաններին, հաջորդիվ եղել 3-րդ բանակային զորամիավորման սահմանային զորամասերից մեկում, որտեղ նրանց է ներկայացվել զորամասի կառուցվածքը, առանձնահատկությունները, զինվորների սոցիալ-կենցաղային պայմանները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
3427 դիտում
15:49 15-03-2022
Հայաստանի զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ
541 դիտում
17:54 25-09-2024
Ձեր հմուտ ղեկավարումը կնպաստի Վրաստանի առավել հզորացմանը. Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին
Այս բաժնից
610 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1051 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1204 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա