211652_close_icon
views-count16372 դիտում article-date 23:36 29-05-2018

Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Մալթայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավստրիական Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում կայացավ Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հանդիպման 13-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Հայաստանի հավաքականում իր նորամուտը գոլով նշեց Իվան Յագանը: Առաջին խաղակեսի վերջում մեր հավաքականի դարպասին 11 մետրանոց հարված նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Ագիուսը: Երկրորդ խաղակեսի 77-րդ րոպեից դաշտից հեռացվեց Վարազդատ Հարոյանը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր այդպես էլ չգրանցվեցին և 1:1 հաշիվն անփոփոխ մնաց: Նշենք, որ հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Մոլդովիայի հետ երկրորդ ընկերական հանդիպումը կանցկացնի: 1-0` Իվան Յագան, 13 1-1` Անդրեյ Աջուս, 45+1, 11մ Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 16. Արամ Հայրապետյան, 2. Ժոաո Ժորդի Արարատ (19. Հովհաննես Համբարձումյան, 46), 3. Վարազդատ Հարոյան, 5. Գաել Անդոնյան, 15. Հրայր Մկոյան, 6. Կառլեն Մկրտչյան (17. Արտակ Եդիգարյան, 69), 9. Գոռ Մալաքյան, 10. Գևորգ Ղազարյան (20. Արտյոմ Սիմոնյան, 55), 14. Իվան Յագան (26. Էդգար Բաբայան, 58) , 18. Հենրիխ Մխիթարյան, 11. Տիգրան Բարսեղյան (25. Հայկ Իշխանյան, 75) Պահեստայիններ՝ 1. Արսեն Բեգլարյան, 12. Վալերի Ոսկոնյան, 4. Տարոն Ոսկոնյան, 21. Ռումյան Հովսեփյան, 22. Գեղամ Հարությունյան, 24. Էրիկ Վարդանյան Մալթայի ընտրանին հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1. Էնդրյու Հոգ, 3. Ջոզեֆ Զերաֆա (11. Էնդրյու Կոհեն, 79), 4. Սթիվ Բորգ, 5. Անդրեյ Աջյուս, 7. Ստեֆեն Պիզանի (14. Ջոզեֆ Մբոնգ, 73), 8. Փոլ Ֆենեկ, 9. Մայքլ Միֆսուդ, 10. Ռոդերիկ Բրիֆա (6. Ջեյք Գրեչ, 69), 13. Ֆերդինանդո Ապապ (17. Ռայան Կամիլյերի, 83), 19. Ալֆրեդ Էֆիոնգ, 22. Կիրիան Նվոկո (15. Մայլս Բերման, 66) Պահեստայիններ՝ 12. Հենրի Բոնելո, 23. Սթիվ Սուլտանա, 2. Մայքլ Ջոնսոն, 16. Դանստան Վելա, 18. Յուրգեն Դեգաբրիելե, 20. Լյուկ Գամբին, 21. Յուրգեն Պիզանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր