211652_close_icon
views-count22007 դիտում article-date 21:45 22-03-2018

Շղթայական ավտովթարներ Մյասնիկյան պողոտայում. մի քանի մետր հեռավորության վրա տեղի է ունեցել 3 վթար. վնասվել է 7 ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Hyundai մակնիշի 99 AL 969 համարանիշի, Opel մակնիշի 578 OZ 61 համարանիշի և Mercedes մակնիշի 35 LC 976 համարանիշի ավտոմեքենաները, մի քանի մետր վերև բախվել են Opel մակնիշի 99 TT 808 համարանիշի և Renault մակնիշի 35 DO 066 համարանիշի ավտոմեքենաները, փոքր ինչ վերևում էլ բախվել են Seat մակնիշի 35 AS 119 համարանիշի և Nissan March մակնիշի 35 LC 473 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր