3348 դիտում
13:05 22-03-2018
Տիգրան Սարգսյանը պատմել Է ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգի վրա կատարվող աշխատանքի մասին
Եվրասիական տնտեսական միության երկրների կենտրոնական բանկերն ինտենսիվորեն աշխատում են ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/927192/tigran-sargsyany-patmel-e-eatm-i-yndhanur-finansakan-shukayi.html]Արմենպրես[/url]»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին համապատասխան, կողմերը պարտավորություն են ստանձնել մինչեւ 2025 թվականն ընդհանուր ֆինանսական շուկա ձեւավորել բանկային ու ապահովագրական ոլորտներում, արժեթղթերի շուկայում: Հանգուցային փաստաթղթերից մեկը միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգն Է:
2016 թվականի դեկտեմբերին եվրասիական «հնգյակի» երկրների ղեկավարները հանձնարարել են կառավարություններին ու կենտրոնական բանկերին՝ ԵԱՏՀ-ի հետ համատեղ մշակել այդ հայեցակարգի նախագիծը: «Մեզ համար այսօր գլխավորը ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգն ստանալն Է… Այժմ կենտրոնական բանկերն ինտենսիվորեն աշխատում են այդ փաստաթղթի վրա, եւ մենք հուսով ենք, որ Բարձրագույն խորհրդի (ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի) հերթական նիստում հայեցակարգը… կներկայացվի»,-ասել Է Սարգսյանը «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/927192/tigran-sargsyany-patmel-e-eatm-i-yndhanur-finansakan-shukayi.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2036 դիտում
13:15 09-08-2019
Մենք առանձնակի կարևորում ենք ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2864 դիտում
17:50 21-06-2021
Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին
Այս բաժնից
1384 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1000 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար